Բավ է պառակտվել
09-04-2014 16:30

Հանդիպել են ԶՈՒ գլխավոր շտաբի ու ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետերը

Երեկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Նույն օրը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր: