Բավ է պառակտվել
07-11-2014 09:55

Բակո Սահակյանն ու Սերգո Կարապետյանը քննարկել են փոխգործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին: Այս մասին տեղեկացնում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը ԼՂՀ գյուղատնտեսությանը ցուցաբերած գործնական աջակցության համար Սերգո Կարապետյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով` գոհունակությամբ նշելով Հայաստանի և Արցախի գյուղատնտեսության նախարարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը և այս գործում նախարարի անձնական ներդրումը: