Բավ է պառակտվել
20-12-2013 10:00

Այսօր համերաշխության միջազգային օրն է

8 տարի առաջՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարեց, որ դեկտեմբերի 20-ին պետք  է նշվի մարդկանց համերաշխության, համաձայնության օրը: Համերաշխության միջազգային օրը լուսաբանվում է բոլոր ԶԼՄ-ներով` ներառյալ ամսագրային հոդվածները: Այս օրվան անդրադառնում են պաշտոնական միջոցառումների ժամանակ հնչած ելույթներում: Համերաշխությունը հայացքների ու գործողությունների միասնություն է, փոխըմբռնում և փոխաջակցություն: 2005 թվականի ՄԱԿ-ի հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է: Մեր երկրում  նույնպես նշում են Համերաշխության միջազգային օրը: