Բավ է պառակտվել
18-06-2014 13:47

Կոնչիտաներ մեր շենքում չենք հանդուրժի՝ բնակիչները բողոքում են համասեռամոլ հարևանից

«Դե հասկացանք մարդու իրավունքներ, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել»,-ասացին Ներքին Շենգավիթ ½ շենքի բնակիչները gisher.news-ի թղթակցի հետ զրույցում: Ըստ բնակիչների վկայության՝ այս շենքի համար բնակարաններից մեկում ապրում է Ս. Ա.-ն, ում, ըստ հարևանների, սեռական կողմնորումը ոչ ավանդական է: «Արդեն երկար տարիներ է այս մարդն ապրում է իմ հարևանությամբ ու ընտանիքիս պահում լարված իրավիճակում», - վրդոհվված ասում է Տիկին Ալինան, ով Ս.-ի դուռ-դռան հարևանն է: Նրա խոսքով իրենք չեն կարողում հանգիստ դուռը բաց թողնել, ելումուտ անել. «Աննորմալ մարդիկ են մոտը գալիս ու ինչ իմանաս ինչ կանեն, եթե տուն մտնեն», -մանրամասնում է բնակչուհին ու շարունակում. «Ամառվա կեսին, շոգին դուռս փակ եմ պահում, դուսռ ծեծում են վախենում եմ բացեմ, բա սա կյանք ա՞, ամաչում եմ մի մարդ գա հյուր ու տեսնի ում հետ եմ հարևան»: Թղթակից հետ զրույցում բոլոր հարևաններն էլ միաբերան պտդում էին, որ Ս. Ա.-ն, իրապես սեռական շեղվածություն ունի և նրան անհապաղ պետք է վտարել շենքից: «Կրակն ընգա՞նք որ նրանց իրավունքները պաշտպանված են: Ինչո՞ւ պետք է հինգ տարեկան տղաս հարցնի, սա տղամա՞րդ է, թե՞ կին: Ի՞նչ են սրանցի սովորելու մեր երեխաները: Դե հասկացանք իր սեփականությունն է և ոչ ոք չի կարող տանից հանել, բայց մենք էլ պարտավոր չենք խելագարի հետ նույն շենքում ապրել», ասում են հարևանները: Ըստ նրանց Սամվելը հագնվում, խոսում, շարժում և իրեն պահում է ոչ տղամարդուն վայել: Մենք ևս տեսանք շենքի այդ բնակչին, սակայն իր հետ զրուցել չհաջողվեց: Շենքի լիազորը ևս համակարծիք է բանկիչների հետ. «Ելք չեմ տեսնում, բանակարանն իրենն է, բայց իրեն ադեկվատ չի պահում, ավելին անհավասարակշիռ հյուրեր է ընդունում ու խանգարում հարևանների անդորը»,-մեզ հետ զրույցում նշեց Մարգո Աթանեսյանը: Չորորդ հարկի հարևանն էլ նշում է, որ մինչ ծնողների մահն ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէր, գոնե այդ մասին սեղմ շրջանակներ գիտեին. «Իսկ այսօր երեխաններն ասում թե դա էն «գալուբոյի» տունն է, ինչո՞ւ մեր երեխաները պետք է մանկուց իմանան, որ բացի Աստծո ստեղծաց սեռերից աշխարուհում մի քանի խելագար իրենց համար ինչ որ նոր՝ երրորդ սեռ են հորինել»,-մանրամասենեց Տիկին Թամարան:
Ինչպես gisher.news-ին զրույցի վերջում նշեցին վերոհիշյալ հասցեի բնակիչները, իրենք պահանջում են վտարել, իրենց բնորոշմամբ, համասեռամոլ Ս. Ա.-ին, որ չփչացնի իրեն երեխանների ապագան ու չթունավորի նրանց հոգիները:
«Կոնչիտաներ մեր շենքում չենք հանդուրժի, թույլ չենք տա, որ դրա նմանները այլասերեն մեր երեխաներին»,-եզարփակեցին հարևանները:

Տաթև Առաքելյան