20-05-2014 10:41

Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի

Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է վաճառքի: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ է, տեղեկացնում է harkadir.ajurd.am-ը:Ըստ աղբյուրի մարզահամերգային համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7քմ է: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ, սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Բացի այդ` հանդիսանում է գրավի առարկա:
Նշենք, որ երկու տարի առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ մարզահամերգային համալիրի սեփականատեր հանդիսացող Մուրադյան եղբայրները Հայաստանի կառավարությունից 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց էլ գրավադրել էին համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը:
Տեղեկացնենք, որ news.gisher.ru-ի հրապարակման պահին որևէ առաջարկ աճուրդի հանված կառույցի գնելու առումով դեռ չկար: Հարկ է նշել, որ գնորդներն իրենց հայտը ներկայացնելու համար 9-օր ժամանակ ունեն: