17-06-2014 12:05

Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի հանվեց

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը այսօր՝ հունիսի 17-ին, նորից աճուրդի դրվեց, քանի որ երկրորդ աճուրդում եւ գնորդ չէր հայտնվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքից:

Ինչպես նախապես ասված էր, համալիրը վաճառվում է 10 տոկոս զեղչով, մեկնարկային գինը սահմանվել է15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Աճուրդի վերջնաժամկետը հունիսի 27-ն է:

Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում էլ գնորդ չէր հայտնվել:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, եւ հայց է ներկայացրել դատարան: