01-08-2014 15:21

Համալիրը կրկին աճուրդի է հանվել

Այսօր Մարզահամերգային համալիրը հերթական` վեցերորդ անգամ հանվեց աճուրդի: Ընթացիկ առաջարկի համաձայն` այն գնել ցանկացողը պետք է վճարի 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամ: Առաջարկը ուժի մեջ է մինչև օգոստոսի 11-ը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԴԱՀԿ-ը Մարզահամերգային համալիրից վտարել էր տեղի աշխատակիցներին: Իսկ ահա երեկ news.gisher.ru-ն ներակյացրեց ՄՀՀ փաստաբանի և
հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատուի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ բանախոսները համալիրի ներկայիս վիճակի համար մեղադրեցին նախկին վարչապետիին: