Բավ է պառակտվել
02-07-2014 18:42

Մարզահամերգային համալիրը արդեն չորրորդ անգամ աճուրդի է հանվել

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կայքէջից տեղեկանում ենք, որ  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին՝ արդեն չորրորդ անգամ աճուրդի է հանվել: Երրորդ աճուրդն ավարտվել է հունիսի 27-ին: Յուրաքանչուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը։ Օրենքով սահմանված կարգով այսօր՝ հուլիսի 2-ին ժամը 13:00-ից մեկնարկել է 4-րդ աճուրդը: