26-09-2014 13:21

Մարզահամերգային համալիրն այլևս չի կոչվում Կարեն Դեմիրճյանի անունով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ համալիրն այլևս չի կոչվում Կարեն Դեմիրճյանի անունով: «Երբ ընթանում էր սեփականաշնորհումը՝ շատ մեծ աղմուկ բարձրացավ, թե կսեփականաշնորհեք, անվանումը կփոխեք և այլն: Պետականացումից հետո՝ պետությունն անմիջապես հանեց Կարեն Դեմիրճյանի անվանումը, արդեն կոչվում է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»,-ասաց նա: Բանախոսը նաև նշեց, որ մարզահամերգային համալիրին տվել են զորամասի կարգավիճակ: «Ստիպված ենք արդեն համազգեստով աշխատել: ԴԱՀԿ-ը մարզահամերգային համալիրը հանձնել է ոչ թե Պաշտպանության նախարարությանը, այլ Ֆինանսների նախարարությանը, բայց հիմա ամեն ինչ գտնվում է ՊՆ ձեռքի տակ»: