Բավ է պառակտվել
08-08-2015 16:17

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Այսօր Համահայկական ամառային 6-րդ խաղերի մի քանի հազար մասնակիցներ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներն ու մարզիկները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հիշել Ցեղասպանության զոհերին: Այս մասին հայտնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից:

ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ծանոթացել թանգարանի սպորտի բաժնի ժամանակավոր ցուցադրություններին:  Այնուհետև մասնակիցները` պատասխանատուների ուղեկցությամբ, մեկնել են Հայաստանի պատմական վայրեր` Խոր Վիրապ, Էջմիածին, Սարդարապատ, Գառնի և Գեղարդ: