Բավ է պառակտվել
09-06-2015 08:08

Համացանցում հայտնվել են նոր՝ BMW-ի պաշտոնական լուսանկարը

Ավանդույթ է դարձել այն, որ հանրահայտ մակնիշի ավտոմեքենայի նոր սերունդը հանրությունը պաշտոնական ցուցադրությունից մի քանի օր առաջ է տեսնում: BMW-ի ավստրիական մասնաճյուղը «սխալմամբ» ժամանակից շուտ հանրության համար մատչելի է դարձրել նոր մոդելի լուսանկարները: Բավարական մակնիշի ֆլագմանական սեդանի պաշտոնական ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 10-ին: Սակայն հանրությունը նոր մոդելի մասին արդեն տեղեկացված է: Լուսանկարիչ-լրտեսներին հաջողվել էր լուսանկարել այն. այնուամենայնիվ, պաշտոնական լուսանկարները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Հայտնի է ավտոմեքենայի գինը: Նախնական արժեքը 100 445-107 480 եվրո է: