Բավ է պառակտվել
02-10-2014 10:42

Հայեր են վիրավորվել Հալեպի հայկական թաղամասի հրթիռակոծման հետևանքով

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նախօրեին Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում իրավիճակը դարձյալ լարված է եղել: Ըստ աղբյուրի՝ երեկ կեսօրին գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռ է արձակվել Ազգային Զավարյան վարժարանի փողոցի ուղղությամբ:


Ինքնաշեն հրթիռի պայթյունից զոհվել է թաղամասի արաբ մի բնակիչ, վիրավորվել է երկու հայ՝ Շահե Շահինյանն ու Ավետիս Սոլաքյանը: Վիրավորների գնայատվում է բավարար: