Բավ է պառակտվել
05-06-2014 17:39

Աղետի գոտի է հայտարարվել Հալեպի Նոր Գյուղ թաղամասը

«Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Ապստամբական ուժերի կողմից Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասի վրա շարունակական հրթիռակոծությունները իշխանություններին ստիպել են շրջանը հայտարարել աղետի գոտի: Հրթիռակոծությունները սպառնում են հատկապես հայ համայնքին:
Հրթիռակոծության հետևանքով ավերվել են թաղամասի շենքերը, վնասվել են հայ համայնքի կրթական և գործարար կենտրոնները, ճեմարանները, դպրոցները, մանկապարտեզները: Բնակիչները տեղափոխվել են Հալեպի հարևան շրջաններ, ապաստանել Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկուղում, որոշները էլ գնացել են դեպի Լաթաքիա:
Նշենք, որ լիբանանյան Al-Akhbar թերթը հատնում է, որ Թուրքիայի կառավարությունն ամբողջությամբ դադարեցրել է Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, ինչը կարող է ջրային ճգնաժամ առաջացնել Սիրիայում և Իրաքում: