Բավ է պառակտվել
10-08-2014 07:36

Հալեպում դարձյալ հայեր են զոհվել ու վիրավորվել

Նախօրեին երեկոյան Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում գրանցված պայթյունի հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Հալեպի լրատվական գրասենյակը: Ըստ աղբյուրի Նոր գյուղում զինյալ խմբավորումների կողմից գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռ է պայթել: Միջադեպի հետևանքով զոհվել են Մելքոն Բալյանն ու Հարություն Սարգիսյանը: Կան նաև վիրավորներ, որոնց վիճակը կայուն չէ: