Բավ է պառակտվել
27-05-2014 09:51

Սիրիայում կրկին հայ է զոհվել

Հալեպի «Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Սիրիայի հայահոծ Հալեպ քաղաքի «Համիտիե» շրջանում արկի պայթյունի հետևանքով զոհվել է 1928թ.-ին ծնված Ավետիս Քեբաբճյանը։ Զոհվածի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ տեղական ժամանակով ժամը 11։00-ին՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում դարձյալ պայթյուններ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել՝ 4 հայ։ Պատերազմի ընթացքում Սիրիայում ըստ տարբեր աղբյուրների զոհվել է 130-160 հազար մարդ։