Բավ է պառակտվել
12-05-2014 15:10

Հալեպում կրկին ազգությամբ հայ է զոհվել

Հալեպի հայաբնակ շրջաններում երեկ ինքնաշեն հրթիռներ են պայթել։ Նոր գյուղ հայաբնակ թաղամասում գազի բալոնով պատրաստված հրթիռի պայթյունից զոհվել է ազգությամբ հայ Հակոբ Գրդանյանը։
Հրթիռի պայթյունի հետևանքով կան վիրավորներ: Միջադեպի հետևանքով գրանցվել է նաև նյութական լուրջ վնաս՝ ավերվել են բնակարաններ, վնասվել ավտոմեքենաներ։
Հայ է զոհվել նաև Քեսաբի շրջակայքում ընթացող մարտերի ընթացքում։ Քեսաբի Չալմայի շրջանում սիրիական բանակի զինծառայողներից բացի զոհվել է նաև տեղաբնակ հայերից Վարդան Անդրյանը, իսկ վիրավորների թվում է Սարո Պապուճյանը։
Հալեպում մարդիկ ջրի պակասից ստիպված կեղտոտ ջրեր են օգտագործում:
Խմելու ջուր խանութներում բավական թանկ գնով է վաճառվում: