Բավ է պառակտվել
03-06-2014 11:06

Հալեպում կրկին հայ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել: Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը գրում է, որ 1957թ. ծնված Անդրանիկ Գանթարճյանը զոհվել է Նոր Գյուղ թաղամասում: Նրա մարմինը հայտնաբերվել է փլատակների տակ: Նույն թաղամասում փլատակների տակ հայտնաբերվել է վիրավոր Մանուկ Գազելյանը, իսկ Չալա թաղամասում՝ Հովսեփ Արամյանը: Վիրավորների վիճակը կայուն է:

Gisher.news-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսի 1-2-ին հրթիռակոծության եւ ռմբակոծության հետեւանքով վնասվել է հայկական «Զվարթնոց» եկեղեցին, ինչպես նաեւ հայկական դպրոցները: Նշվում է, որ ինտենսիվ գնդակոծության է ենթարկվում նաեւ հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: