Բավ է պառակտվել
19-05-2014 12:31

Եվս մեկ հայ է զոհվել Հալեպում

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ տեղի հայահոծ Նոր գյուղ թաղամասում ինքնաշեն հրթիռի պայթյունի պատճառով քանդված շենքի փլատակների տակից դուրս է բերվել 1958թ.-ին ծնված Հարութ Մարգեյանի դին:
Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ երեկ տեղի ժամանակով ժամը 18:30-ին, Հալեպի Նոր գյուղ թաղամասում գազի բալոնի միջոցով պատրաստված ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 հայ: հայտնել էինք նաև, որ Սիրիայում պարտադիր զինծառայության ընթացքում զոհվել է հալեպահայ զինվոր Անդրանիկ Քահքեջյանը: