Բավ է պառակտվել
28-05-2014 16:51

Հալեպում կրկին հայ է վիրավորվել

Ինչպես տեղեկացնում է Հալեպի լրատվական գրասենյակը, Հալեպի Նոր գյուղ և Ազիզիե հայաշատ թաղամասերի ուղղությամբ ծայրահեղականները դարձյալ ինքնաշեն հրթիռներ են արձակել, ինչի հետևանքով վիրավովրել է Վազգեն Բաբօղլյանը, ում վիճակը կայուն է։ Ըստ աղբյուրի գազի բալոնով պատրաստված երեք հրթիռներ է պայթել։
Հիշեցնենք, որ Պատերազմի ընթացքում Սիրիայում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 130-160 հազար մարդ։ Անցնող երեք տարիների ընթացքում զոհված հայերի թիվն անցել է հարյուրը։