Բավ է պառակտվել
09-06-2014 09:14

Հալեպում կրկին հայ է զոհվել


Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի facebook-յան էջը տեղեկացնում է, որ հայահոծ Նոր գյուղ թաղամասում հունիսի 1-ին արձակված ինքնաշեն հրթիռների պայթյունի պատճառով վիրավորված Լևոն Չերչյանը մահացել է։ Ըստ աղբյուրի՝ 1963թ.-ին ծնված Լևոն Չերչյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հալեպում արդեն 6-րդ օրն է ջրամատակարարումն ամբողջությամբ դադարել է։ Բնակչությունն օգտագործում է մզկիթների և ակումբներում փորված ջրհորների ջուրը, սակայն դա խմել չի թույլատրվում։
Ժամանակ առ ժամանակ որոշ շրջաններում ժամանակավորապես միանում է ջրամատակարարումը, սակայն բնակչությանը կոչ է արվում չխմել նաև այդ ջուրը։ Ջրհորների և ժամանակավորապես միացած ծորակի ջուրը խմողներն առողջական խնդիրներ են ունեցել և բուժում են ստացել Հալեպի հիվանդանոցներում։