Բավ է պառակտվել
04-11-2014 14:49

Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել Հայաստանի զինված ուժերում

«Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել Հայաստանի զինված ուժերում»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ու ավելացրեց. «Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, միայն ասեմ որ մոտ օրերս »: Պարոն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ Ինջիղուլյանի ռողջականը նորմալ է:
Հիշեցնենք, որ Հակոբը Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո հայտարարել էր, որ ուզում է շարունակել ծառայությունը: Հայրենիք վերադառնալուց հետո Հ. Ինջիղուլյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների, նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ չէին հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։ 2014-ի մարտին Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել էին ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Ինջիղուլյանը տեղափոխվել էր երրորդ երկիր, իսկ հոկտեմբերի 2-ին վերադարձվել է Հայաստան:

Տաթև Առաքելյան