07-03-2014 15:37

«Տարածաշրջանում պատերազմական իրադրություններ են սկսվել, ինչը միջազգային հանրության ուշադրությունը շեղում է Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրից».թուրքագետ

«Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար խիստ անհրաժեշտ է, որ առաջին հերթին այն ճանաչի ԱՄՆ-ն»,-նման տեսակետ հայտնեց, այսօր հրավիրված մամուլիս ասուլիս ընթացքում, թուրքագետ Հակոբ Չաքրյանն ու ավելացրեց . «Դրանից հետո Իսրայելը կճանաչի ու Անգլիան: Բայց ԱՄՆ-ն չի ճանաչում, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է աշխարհում, որպես գերտերություն: Եվ հետո, ճանաչման պատասխանատվությունը մեծ է ցեղասպանության հետևանքների վերացման առումով: ԱՄՆ-ն եթե ճանաչեց, այդ հարցը պետք է դրվի, ու նա պատասխանատու է դառնալու, այդ պատճառով էլ հապաղում է»: Փորձագետը նաև նշեց, որ ներկայումս, երբ մեկ տարի է բաժանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, տարածաշրջանում պատերազմական իրադրություններ են սկսվել, ինչը միջազգային հանրության ուշադրությունը շեղում է այս խնդրից:
Խոսելով թուրքական քաղաքականությունը, թուրքագետն ասաց. «Այս պահին նրանք կենտրոնացած են առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների վրա: Բացի դրանից, Թուրքիայի ներքաղաքական խնդիրները բավականին շեղում են 100-րդ տարելիցի խնդրից»:
Անրադառնալով խնդրի լուծման տարբերակներին Հակոբ Չաքրյանն ընդգծեց. «Պետք է մենք այստեղ լավ ու կազմակերպված աշխատենք: Անհրաժեշտ է ներգրավվել սփյուռքի տարբեր երկրների ներկայացուցիչների ու աշխատել նրանց հետ, համագործակցել: Սական, այստեղ էլ խնդիր ունենք, որովհետև սփյուռքում շատ են սկսել մրցակցել իրար հետ, թե ով կկարողանա հաջողության հասնել, բայց այդ մրցակցությունը չի ստացվում ի շահ խնդրի լուծման»,- եզրափակեց նա: