Բավ է պառակտվել
02-08-2014 14:24

Հակառակորդը գնդակոծել է Բարեկամավան գյուղը.ՀՀ ՊՆ

Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը, տեղեկացնում է  ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:  Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում: