24-01-2014 09:52

Այգեպար գյուղում 16-ամյա աղջնակ է վիրավորվել թշնամու գնդակից

 Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի վրա ադրբեջանական սահմանագծից կրակոցներն այս պահին դադարել են:
«Անսանձ թշնամին այսօր երկար ժամանակ կրկին կրակահերթի տակ է պահել գյուղը...մոտակա գյուղում՝ Այգեպարում թշնամու գնդակից վիրավորվել է 16-ամյա աղջնակ...առողջություն ենք մաղթում Լիանային...
Այս պահին կրակոցները դադարել են...
Ուժ ու համբերություն մեր սահմանապահներին...
Լիսերը ընդհանուր հնգցրել չեն, ուղղակի ապահովությունից ելնելով` մենք մեր տան լիսերը հնգցրել ենք, բայց տելեվիզրը միացրած էր, կինո էինք մտիկ անում, լա՜վ էլ կինո էր», — ասում է գյուղաբնակ Լորիս Չոբանյանն, ով իր չորս հոգանոց ընտանիքի՝ կնոջ, անչափահաս որդու և դստեր հետ միասին ապրում է գյուղի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում»,-գրված է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջում: Նույն աղբյուրից տեղեկանում, ենք, որ աղջկան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել էր աղջկա ազդրին։