Բավ է պառակտվել
01-07-2014 18:28

Հակառակորդի դիվերսիան կասեցվել է

Այսօր ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի  Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի facebook-յան գրառումից: