Բավ է պառակտվել
12-07-2014 15:21

Արցախի ՊՆ-ն հրապարակել է սպանված դիվերսանտի և նրա իրերի լուսանկարը:

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպանված դիվերսանտի և նրա իրերի լուսանկարը: Հաղորդագրության մեջ ասվում է, թե պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա: Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, թե երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում: Հիշեցնենք, որ երեկ՝ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:v