Բավ է պառակտվել
20-05-2014 11:16

Նախօրեին հակակարկտային կայանները շուրջ 43631 կրակոց են իրականացրել

Երեկ, ժամը 14.42-ից մինչև 20.21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններ Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա և Տալվորիկ գյուղերում Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի և Օհանավան գյուղերում իրականացրել են ընդհանուր 43631 կրակոց: Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա և Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն և Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները և գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: