Բավ է պառակտվել
13-05-2014 12:07

Հակակարկտային 84 կայաններ նախօրեին իրականացրել են կրակոցներ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել մայիսի 12-ին կարկտավտանգ ամպերի վերացման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։

Գերատեսչությունից հայտնում են որ մայիսի 12-ին, ժամը 14.54-ից 23.50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններից Լոռու մարզի Մեդովկա, Կուրթան, Դսեղ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Կողես գյուղերում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Նորամարգ, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Եղեգնավան, Ավշար, Նոյակերտ, Արարատ գյուղերում, Արագածոտնի մարզի Արտաշավան, Օհանավան, Կարբի գյուղերում իրականացվել է 15874 կրակոց:

Ժամը 23.20-ից մինչև 23.50-ը Արագած լեռան լանջին տեղացել է մանրակարկուտ:

Տավուշի մարզի Նավուր գյուղում, Գեղարքունիքի մարզի Զովաբերդ և Կաքավաձոր համայնքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Աղիտու, Նորավան գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ:

Վերոնշյալ տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: