Բավ է պառակտվել
15-04-2014 14:20

Տավուշի մարզում գյուղացիները ականի վրա պայթել են

Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանը, այսօր՝ ապրիլի 15-ին, Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում եւ պայթել են ականի վրա: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՛՛ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ ենք անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել եւ հետեւել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին՛՛,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: