25-07-2014 12:03

Գյումրիում երիտասարդը գնացքի տակ է ընկել

Գյումրիում երեկ, հուլիսի 24-ին դժբախտ պատահար է եղել:Ինչպես հայտնում է galatv.am-ը՝ քաղաքի մուտքի մոտ՝ Երևանյան խճուղու հատվածում, գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել:
«Ասում են՝ գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն», – ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը Մարատ Սարիբեկյանը: