Բավ է պառակտվել
14-01-2015 14:53

Գյումրին հրաժեշտ է տալիս Ավետիսյաններին (լուսանկարներ)

Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Գյումրիում սպանդի ենթարկված ընտանիքի հոգեհանգստի լուսանկարները։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել միայն 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը։

Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար: