Բավ է պառակտվել
20-01-2015 16:15

Գյումրին հրաժեշտ է տալիս Սերյոժա Ավետիսյանին

 

Գյումրի քաղաքի բնակիչները սպասում են, որպեսզի Երևանից բերեն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մարմինը: Քաղաքի փողղոցները լեցուն են մարդկանցով, տարբեր մարզերից Գյումրի են ժամանում նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ փոքրիկին: Սուրբ Նշան եկեղեցու մոտ, որտեղ տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունը, հավաքվել են մեծ թվով մարդիկ: Քաղաքում շարունակում են հերթապահել մեծ թվով ոստիկաններ: Իրավապահները փակել են եկեղեցու բակը: Ըստ որոշ լրատվամիջոցների տվյալների՝ ակնկալվում է, որ Գյումրի կժամանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: