Բավ է պառակտվել
19-11-2013 14:14

Գյումրին կարող է փակ ռեժիմով քաղաք դառնալ. «Հայկական ժամանակ»

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում վերջին շրջանում սկսել են համառ լուրեր շրջել, որ շուտով քաղաքը կարող է դառնալ «փակ», գրում է epress.am –ը հղում անելով «Հայկական ժամանակ»-ին:

«Այսինքն, մուտքն ու ելքը Գյումրի կլինի սահմանափակված՝ միայն հատուկ անցագրերով։ Գյումրին «փակելը», ըստ խոսակցությունների, քննարկվելու է Պուտինի առաջիկա այցի ժամանակ և պայմանավորված է այդտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայով, որը էականորեն ընդլայնվելու միտումներ է դրսևորում», – նշում է օրաթերթը: