Բավ է պառակտվել
20-03-2014 20:34

էներգետիկ գույներ տեսնող գուշակը կանխազգացել էր ամուսինների բաժանումը

Ընտանեկան վիճակն այնքան էլ լավ չէր, ամուսինը գիշերը շատ ուշ էր տուն գալիս ու բավականին սառել էր իր նկատմամբ.՛՛ Ես խելագարվում էի, 35 տարեկան կին եմ ու արդեն մտածում եմ, թե ծեր եմ, տգեղ ու ամուսնուս կողմից չսիրված՛՛,- Gisher.news-ի հետ զրույցում անկեղծացավ տիկին Ռիման: ՛՛Պատկերացրեք առանց երկար մտածելու շտապեցի գուշակ Անյայի մոտ: Նրա մասին ընկերուհիս էր ասել, հավատացի, մանավանդ որ ինքը գուշակում էր անվճար, դա իր պարտքն էր համարում, քանի որ Աստված օրհնել էր ու կարողություն էր տվել իրեն՛՛,-հավելեց Ռիման:
Հայաստանում գուշակությամբ ու հմայությամբ զբաղվողների պակաս բնավ չի զգացվում, մարդկանց մոլորեցնելը դարձել է բավականին դյուրին աշխատանք: Խելագարության հասած մարդուց այնքան հեշտ է տեղեկություն կորզելն ու հետո իր դեմ օգտագործելը: Նույնը և պատահել է տիկին Ռիմայի հետ: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ խանդով էր լցված ու մտածում էր, որ ամուսինը դավաճանում է.՛՛Գնացի գուշակի մոտ, նա հարցրեց, թե ով է մեր տուն գալիս-գնում, դե ասացի, որ շատ մոտ ընկերուհի ունեմ, ով 33 տարեկան է, պատկերացրեք գուշակ Անյան ասաց, որ ՛՛թշնամին տնից՛՛ է լինում, պետք է զգուշանամ ընկերուհուցս: Նա ասաց, որ ամուսինս դեռ չի դավաճանել, բայց եթե ընկերուհիս շարունակի գալ-գնալ, անպայման կհրապուրվի նրանով, բացի այդ Անյան զգուշացրեց, որ ցանկացած աղջկա կամ կնոջ հետ շփումը խիստ վտանգավոր կլինի: Պատկերացրեք իմ վիճակը, այս բառերը բավական էին հոգիս թունավորելու համար: Ոչ մի կոնկրետ բան չասեց, բայց....կարողացավ ներաշխարհս խառնել իրար՛՛:


Տիկին Ռիման պատմեց, որ գուշակի մոտ գնալուց հետո ոչ մի հարաբերություն չի ունեցել ընկերուհիների ու շրջապատի կանանց հետ, ամուսնուն փորձել է ետ պահել կանանց հետ հանդիպումներից.՛՛Ես րոպե առ րոպե սպասում էի, որ ահա, ուր որ է ամուսինս ինձ կդավաճանի իմ ընկերուհիների հետ, չէ՞ որ գուշակն էր ասել, և այդպես, այսօրվա դրությամբ չունեմ ընկերուհի, անգամ քույրիկներս են ՛՛վախենում՛՛ ինձ հետ շփվել՛՛:

Ռիտայի հետ շփվելուց հետո Gisher.news-ուն փորձեց կապ հաստատել գուշակ Անյայի հետ, պարզելու համար, թե ինչ հիմունքներով է կարողանում ՛՛տեսնել՛՛ մարդկանց սպառնացող վտանգները: Նա միանգամից պատասխանեց հեռախոսազանգին, հավանաբար մտածելով, որ հերթական միամիտն է իր ՛՛թակարդն՛՛ ընկել: Երբ լսեց, որ իրեն զանգահարողը լրագրող է միանգամից ասաց, որ ՛՛իր գլխին գործ սարքողների՛՛ հետ շփվելու ցանկություն բնավ չունի, բայց երբ լսեց, որ տիկին Ռիմային ճանաչում եմ, ասաց.՛՛ Ասա աղջիկ ջան, իր բարեկամուհին ե՞ս, ոնցա՞, հո բան չի եղել՛՛: Մենք նրան ասացինք, որ իր գուշակության հիման վրա, խեղճ կինը խելագարության շեմին է կանգնած, կասկածում է բոլորին, չունի ընկերուհի, չի շփվում քույրերի հետ, իսկ ահա ամուսինը հոգնելով նրա խանդից, պարզապես հեռացել է:

՛՛Գիտե՞ս ինչ, ես ոչ մեկին չեմ բաժանում իրա ամուսնուց կամ քրոջից, ինքը եկավ, ասեց, որ ամուսինը շատ անտարբերա, ուշա տուն գալիս, ես էլ պարզ ձևով տեսա, որ իրա մարդու մտքին հենց ընկերուհին կա, աչք ունի վրան, չզգուշացնեի՞: Ես բարի մարդ եմ, Աստված ինձ օրհնելա, ես գումար էլ չեմ վերցնում, Աստծու տվածի դիմաց հո փող չե՞մ վերցնի: Հաճախորդը, եթե ցանկանումա տալիսա՛՛,-իր ՛աշխատանքի կարևորությունն ու հումանիտար ուղղությունն էր բացատրում գուշակ Անյան:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է տեսել, որ Ռիմայի ամուսինը աչք ունի նրա ընկերուհուն, գուշակը պատասխանեց.՛՛ Երբ հաճախորդս հուզված է լինում ու պատմում է իր խնդիրը, նրա մագնիսական դաշտը գույները փոփոխում է, ես դա շատ պարզ տեսնում եմ: Ռիման հենց ընկերուհու անունն էր տալիս, մագնիսական դաշտը մոխրագույն էր դառնում, դա նշան է, որ այդ կինը վնաս է տալու՛՛:

Gisher.news- Իսկ Ռիմայի ամուսնու անվան ժամանակ ի՞նչ գույներ էիք տեսնում:
Գուշակ Անյա-Օօօօօ, մի քանի, կարմիր ու սև, այսինքն շատ կրքոտ տղամարդ է ու դավաճանելու ունակ:
Gisher.news-Իսկ այդ գույները ինչ գործ ունեին հենց տիկին Ռիմայի գլխի վերևում, ստացվում է այնպես, որ Ռիման ում մասին խոսի, բոլորի էներգետիկ դաշտերի գույները պտտվելու են հենց նրա գլխի վերևու՞մ:
Գուշակ Անյա-Ազիզ ջան եթե հարցը հենց Ռիմային է հուզում, ինքը ուզած-չուզած, մանավանդ բացասական լիցքերը հավաքումա իր շուրջը, ես նենց պարզ եմ տեսնում, Աստված իմ աչքերը բացելա, բայց գիտես, որ էտ գույները ես տեսնում եմ, թուլանում եմ, ինձնից իմ սպիտակ աուրանա գնում, ու էտ տանջանք գործի համար Ռիման ինձ 5000 դրամա տվել: Ինչպես գուշակ Անյան նշեց, յուրաքանչյուրս մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, Ռիման նախընտրեց ավելի շատ հավատալ գուշակի նախազգուշացումներին, քան սեփական ամուսնուն: Անյան մեզ հետ զրույցում նշեց. ՛՛Եթե Ռիման եկել հասելա մոտս ուրեմն հավատումա ինձ չէ՞, է թող չհավատար ու մարդի հետ լեզու գտներ, ես ի՞նչ մեղավոր եմ, որ թողեց փախավ մոտից՛՛:

Ռիմայի հետ զրույցի ժամանակ ակնհայտ էր, որ նա իր խանդի գերին է դարձել, մանավանդ որ նա անընդհատ նշում էր՝ ՛՛Ախր գուշակը ասեց է, ասում էր զգուշանամ, մարդիս ձեռիցս տարան, գլխի էլ չընկա՛՛: Այդպես էլ Ռիման չի գիտակցել, որ ամուսնուն կորցրել է միմիայն իր մեղավորությամբ:
Իսկ ահա Տիգրանը, Ռիմայի ամուսինը, մեզ հետ զրույցում ասաց.՛՛ Ես շատ սիրում եմ Ռիմային, ընդամենը 7 տարվա ամուսիններ էինք, բայց խելքը լրիվ թռցրել էր, ինչ լինում էր ասում էր՝ Գուշակը ասելա, այ տես, ճիշտ էլ ասել էր...Մի խոսքով, ես տղամարդ եմ ու իմ կողքին հասուն ու կանացի մեկնա պետք, թեման փակենք, բայց որտեղ ետ գուշակին բռնեմ, ոտերը ջարդելու եմ...՛՛:

Հիշեցնենք, որ Քրիստոնեությունը դեմ է գուշակներին. Որովհետեւ Աստվածաշնչում ասված է, որ Աստված մերժում է գուշակությունը եւ Աստված է ասում, որ ով որ գուշակությամբ է զբաղվում, պիղծ է Աստծո առջեւ: Եվ Եզնիկ Կողբացին հանդես գալով աստղագուշակության դեմ` հետեւյալ օրինակներն է բերում, ասելով, եթե աստղերը մարդու ճակատագիրը կանխորոշում են, նշանակում է մարդ որեւէ գործ չպետք է անի, քանի որ գիտի` կամ լավ պիտի լինի, կամ` վատ: Բայց նա երկու օրինակ է բերում: Ասում է, երբ որ պատերազմ է սկսվում, մարդիկ աստղերին չեն նայում, վերցնում են զենքը եւ գնում են պատերազմի: Դրանից է գալիս, որ մարդն ինքն է վճռում, թե ինչ պետք է անի: