Բավ է պառակտվել
24-03-2016 16:09

«Զվարթնոցում» առայժմ ոչինչ չի հայտնաբերվել. ՔԱԳՎ

«Զվարթնոց» օդանավակայանում դեռեւս ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքավիացյիա գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ըստ այդմ, «Զվարթնոց» օդանավակայանում հնարավոր պայթյունի մասին տեղեկություն ստանալու հետո քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում՝ ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: «Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռեւս ոչինչ չի հայտնաբերվել»,-ասված է հաղորդագրությունում: