Բավ է պառակտվել
23-05-2015 14:56

Սուրիկ Խաչատրյանը չի վախենում, թե մահափորձը իր դեմ կկրնվի

«Դեպքը ինչպիսին ուզում ա ըլնի, ես հեսա, սաղ ձեր դեմ կայնած եմ էլի: Աստված փրկեց», -այսօր Բջնիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանելով իր նկատմամբ կատարված մահափորձի մասին հարցին: Նա եկել էր Բջնի մասնակցելու արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այնուհետև դիմելով լրագրողներին, մարզպետը քմծիծաղելով ասաց. «Որ դուք էլ բարի լինեք, ձեզ էլ կփրկի Աստված»: Հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ այդ ամենը հենց մարզպետի կողմից կազմակերպված է, Խաչատրյանը արձագանքեց. «Ձեզանից բացի ուրիշ խոսող չկա, մենակ դուք եք էդ մասին խոսում»: Նաև ասաց, որ չի վախենում, թե մահափորձը կկրկնվի: