28-06-2016 08:47

ՌԴ-ն և Վրաստանը պայմանավորվել են մի խումբ կալանավորների փոխանակման վերաբերյալ

Ռուսաստանը և Վրաստանը պայմանավորվել են երկու երկրների մի խումբ քաղաքացիների փոխադարձ ազատման վերաբերյալ, որոնք գտնվում են կալանավայրում, հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը` փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե հանդիպման արդյունքների հիման վրա:

«Համատեղ ջանքերով հաջողվել է պայմանավորվել երկու երկրների՝ կալանավայրում գտնվող մի շարք քաղաքացիների փոխադարձ ազատման մասին»,- նշվում է նախարարության մեկնաբանությունում:

Բացի այդ, կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների փուլային կարգավորման ուղղությունը շարունակելու պատրաստակամությունը: Կողմերն արձանագրել են նաև երկրների միջև ուղևորահոսքի և բեռնափոխադրումների շարունակվող աճը: