05-09-2016 14:40

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի գլխավորած պատվիրակություն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վրաստանի վարչապետն այնուհետև անվանական եղևնի է ընկել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հարևանությամբ գտնվող պուրակում և գրառում կատարել թանգարան–ինստիտուտի հուշամատյանում։