Բավ է պառակտվել
24-12-2016 15:12

Գիշերը Երևանում այրվել է վրացական միկրոավտոբուս և ևս մի մեքենա

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը Երևանում:
Ինչպես փոխանցում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին:

Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Վրաստանի քաղաքացի) միկրոավտոբուսը, և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը՝ մասնակի (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել):