Բավ է պառակտվել
31-05-2017 12:57

Այսօր՝ մայիսի 31-ին Մոսկվայում ամպրոպ և ուժեղ քամի է սպասվում

Այսօր, ՌԴ մայրաքաղաքում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված: Օրվա ընթացքում հնարավոր ենամպրոպներ և ուժեղ քամի՝ վայրկյանում մինչև 12−17 մետր արագությամբ:
Գիշերն իրավիճակը կսրվի՝ քամու պոռթկումները կարող են հասնել 22 մ/վայրկյան արագության: Բնակարանային- կոմունալ ծառայությունների մայրաքաղաքային վարչությունից նշել են, որ այսօրվա եղանակային կանխատեսումը նման է մայիսի 29-ի կանխատեսմանը, երբ Մոսկվան հայտնվեց հզոր փոթորկի ազդեցության տակ: Ռուսհիդրոմետում փոթորկի շարունակություն չեն կանխատեսում, սակայն հետիոտնին խորհուրդ են տալիս շրջանցել երերուն կառույցները: Օդերևութաբանների տվյալներով, մայիսի 31-ին ցերեկը եղանակը քաղաքում ամպամած կլինի: Տեղ-տեղ սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով 18−20 աստիճանի: Ամռան առաջին օրը մասամբ ամպամած կլինի, հնարավոր են տեղումներ, երբեմն նաև ամպրոպ: