11-01-2014 17:26

Վթարի է ենթարկվել Գրիշա Աղախանյանը

Հաղորդավար Գրիշա Աղախանյանը ավտովթարի է ենթարկվել, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց հաղորդավարը՝ ավելացնելով, որ ավտովթարը տեղի է ունեցել երեք օր առաջ և ինքը դրանից չի տուժել։ «Բավականին մեծ վթար էր, բայց ամեն ինչ նորմալ է։ Տանն եմ, հիվանդանոց չեմ գնացել»,- ասաց նա։ Գրիշա Աղախանյանը նաև նշեց, որ մեքենայի վնասի չափը մեծ է, ինչը հետագայում կլուծվի։