Բավ է պառակտվել
05-08-2014 14:16

Պատերազմն անխուսափելի է.Գ. Այվազյան

«Պատերազմն անխուսափելի է և եթե ոչ այսօր ապա շոշափելի ապագայում կվերսկակսի լայնածավալ պատերազմը», այսօր հրավիրված մամուլիասուլիսի ընթացքում նշեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա՝ պատերազմը չէր էր վերջացել ու արդեն իսկ վերսկսվեց: Գրիգորի Այվազյանի համոզմամբ՝ եթե պետք է լինի պատերազմ ապա մեզ շահեկան է, որ այս վերսկսկվի հենց այօր. «Ինչ լինում է, թող լինի հիմա: Ադրբեջանն այդպես չի թողնի, դա հաստատ է: Չեմ կարող ասել երբ, բայց սա կվերաճի պատերազմի: Պետք է պատրաստ լինենք, որ այս անգամ թշնամուն մահացու հարված հասցնենք: Հիմա պատերազմի մեջ մտնելն ավելի ձեռնտու է, քան մի երեք տարի հետո»: Ադրբեջանահայերի ասամբլեայի միության նախագահը սերտ կապեր ունենալով ադրբեջանական ազգային փոքրամասնությունների հետ, ասաց, որ նրանք համամիտ չեն Ադրբեջանի այս դիրքորոշման հետ: Գրիգորի Այվազյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական ճակատի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ խաղաղ ճանապարհով արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել, քանի որ Ադրբեջանը դրան դեմ է: Այս առիթով նա ասաց. «Ֆաշիստական Ադրբեջանի ղեկավարությունը համարում է, որ պատրաստ է պատերազմին, փորձում է խոչընդոտել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հաշտություն պարտադրել ուժի միջոցով: Ադրբեջանին կսթափեցնի միայն կանխարգելիչ նախահարձակ հարվածը»: Հետո էլ հայտարարեց. «Մտցնել ռազմական դրություն և հայտարարել զինակոչ. հիմա մենք ռազմական ավելի լավ պայմաններում ենք գտնվում, քան նախկինում»: Հարցին՝ ի՞նչ սպասել օգոստոսի 8-9-ին սպասվող՝ Ալիև-Սարգսյան հանդիպումից, պարոն Այվազյանն ասաց. «Ալիևի համար թուղթն արժեք չունի, նա թղթից կախում չունի»: Gisher.news-ի այն հարցին թե ինչու այսօր վերսկսել ռազմական գործողությունները, Գրիգորի Այվազյանը պատասխանեց. «Մենք օր օրի պակասում ենք ու մի երեք տարի անց կմանանք մոտ 1,5 մլն իսկ Ադրբեջանը կդառնա 15.000000, դրան գումարած թուրքիան: Ի՞նչ եք կարծում 1,5 մլն-ն ի՞նչ կարող է անել 15.000000 մլն-ի դեմ: Այն պես որ մենք այսօր ավելի պատրաստ ենք, քան վաղը»: