27-07-2017 14:07

ՀՀ-ում դատում են Թուրքիայի քաղաքացու՝ պետսահմանը Արաքս գետով հատելու համար

Թուրքիայի քաղաքացին պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով կկանգնի Հայաստանի դատարանի առաջ, այս մասին տեղեկացնում են ՀՀ-ի դատա-տեղեկատվական համակարգից:
«Մայիսի 23-ին Օզգյուլ Դումանը Թուրքիայի կողմից լողալով անցել է Արաքս գետը: Հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական պատնեշները, նա անցել է փշալարերի տակով և, առանց փաստաթղթերի և անհրաժեշտ թույլտվության, ապօրինաբար հատել է ՀՀ-ի հետ պետական սահմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դումանին այդ հարցում օգնել է Աբդուլբարի Կանատը, ով իր ծառայության դիմաց պահանջել է 10 հազ. դոլար: Երկուսն էլ ձերբակալվել են:
Դումանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով (պետսահմանի ապօրինի հատում), իսկ հանցակցին՝ 38-329- րդ հոդվածով ( աջակցություն պետսահմանի ապօրինի հատմանը):
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն է, ինչպես նաև 1915թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հանդեպ Թուրքիայի սուր արձագանքը: