Բավ է պառակտվել
05-02-2015 09:32

Գյումրիում բողոքի ակցիայի կապակցությամբ քաղաքացի է ձերբակալվել

Հունվարի 15-ի Գյումրու բախումների քրեական գործով փետրվարի 4-ին՝ 15:00 սահմաններում, ձերբակալել են Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանին և տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ: Հիշեցնենք, որ Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվողին հանձնել հայակական իրավապահ մարմիններին, առանձին անձանց գործողությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածներով: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արձագանքել է Գյումրիի 22-ամյա բնակչին ձերբակալելու լուրին: «Իրական հանցագործներին, մարդասպաններին բռնելու և վնասազերծելու փոխարեն Հայաստանի ոստիկանությունը հարձակման է անցել.այն ձերբակալել է երիտասարդ գյումրեցուն, ով իր արդարացի բողոքն էր արտահայտում անօրենության դեմ, ով պահանջ է ներկայացրել հանուն Հայաստանի: Ռուսաստանի Գլխավոր դատախազին ուղղված Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խնդրագիրը պատահական չէր, պատահական չէ նաև այսօրվաձերբակալությունը: Այս արդարացի բողոքի ալիքի դեմ ճնշում է նախապատրաստվում», - գրել է պատգամավորը Facebook սոցցանցի իր էջում: