Բավ է պառակտվել
23-02-2015 09:38

Վրաստանի քաղաքացին մեղադրվում է Գյումրիում աղջկա առևանգման մեջ

Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Արթուր Մ.-ն մեղադրվում է ՀՀ Գյումրի քաղաքում երիտասարդ աղջկա առևանգման մեջ: Այդ մասին հայտնել են հանրապետության Դատական դեպարտամենտում: Համաձայն մեղադրանքի՝ հունիսի 26-ին Արթուրը պայմանավորվել է Վրաստանի քաղաքացի Գոչա Գոմելաուրիի հետ, որից հետո Գյումրի Հաղթանակի պողոտայում ամուսնության նպատակով առևանգել է քաղաքի բնակչուհի Մ.Պ.-ին: Արթուրին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2 մասի 1 կետի համաձայն «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով գաղտնի կամ բացահայտ մարդուն առևանգելը»: Արթուրը ձերբակալվել է: Գործը ուսումնասիրվում է Հայաստանի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջին նիստը կկայանա փետրվարի 24-ին: