Բավ է պառակտվել
25-02-2015 14:26

ՀՀ քաղաքացիները կկարողանան գտնվել ՌԴ-ում 30 օր առանց գրանցման

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը չորեքշաբթի նիստի ժամանակ վավերացրեց Հայաստանի քաղաքացիների 30 օրվա ընթացքում ՌԴ տարածքում առանց գրանցման գտնվելու մասին համաձայնագիրը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Սոչիում՝ 2014 թվականի հուլիսի 11-ին: Ըստ համաձայնագրի ենթադրվում է ՌԴ քաղաքացիների ազատումը գրանցումից Հայաստանի և ՀՀ քաղաքացիների ազատումը գրանցումից Ռուսաստանի տարածքում 30 օրվա ընթացքում: Նմանատիպ մոտեցում է այժմ ցուցաբերվում Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ: Այս համաձայնագիրը ավելի լայն շրջանակ է ենթադրում 2014 թվականի մայիսի 29-ին ընդունած ԵՏՄ-ի պայմանագրի համեմատ և վերաբերվում է ՌԴ տարածքում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիներին անկախ այցի նպատակից: