Բավ է պառակտվել
28-02-2015 10:21

ՌԴ-ում ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են հոսպիտալացվել

Փետրվարի 28-ին` ժամը 02;00-ին, ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00:15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զոլսկի շրջանի Պսինադախա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Մերսեդես Վիտո» մակնիշի միկրոավտոբուսը, ինչից Նալչիկի և Զոլսկիի ԲԿ-ներ են հոսպիտալացվել ՀՀ քաղաքացիներ Ե.Ե Մանուկյանը (ծնվ.1942թ.) և Կ.Ա. Ավդուլյանը (ծնվ.1993թ.): Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: