Բավ է պառակտվել
11-09-2017 09:19

Արագած լեռն վրա Վրաստանի քաղաքացիներ են կորել

Կիրակի օրը Արագածոտնի մարզում տեղի է ունեցել արտակարգ պատահար:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի, որոնցից երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են, բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ. Թ.-ն և Վրաստանի Հանրապետության երկու քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են իրենց խմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից:
Նշենք, որ Արագածը լեռը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում: Բարձրությամբ Հայկական լեռնաշխարհում այն զբաղեցնում է չորրորդ տեղը, և ամենբարձրն է ներկայիս ՀՀ տարածքում:
Լեռան բարձրությունը կազմում է 4090 մ.: Այն ունի չորս գագաթ, որոնցից ամենաբարձրը հյուսիսայինն է(4090 մ.): Արևմտյան գագաթի բարձրությունը 4007 մ. է, արևելյանինը՝ 3916 մ., հարավայինինը՝ 3879 մ.:
Գագաթների արանքում տեղակայված է 350 մ. խորությամբ և 2,5 կմ լայնությամբ հրաբխային խառնարան: Լանջերից մեկին՝ 3190 մ. բարձրության վրա տեղակայված է Քարի լիճը: