Բավ է պառակտվել
20-01-2015 10:10

Երեւանում տան դարպասից նռնակ էին կախել

Փրկարար ծառայությունը հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ: Փրկարարները վնասազերծել են նռնակը եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: