Բավ է պառակտվել
23-06-2015 11:56

ՀՀ քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալվող պայքարին՝«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝

1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է

3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները